Բաժիններ՝

Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին, որում, մասնավորապես, փոխվել է արտաքին գործերի նախարարը:

Այս մասին հայտնում է Սիրիայի ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից։

Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, որն ավելի վաղ նրա տեղակալն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս