Ուկրաինայում շարունակվող Ռուսաստան-Արևմուտք պատերազմի և Հայաստանի համար անվտանգային աննախադեպ ճգնաժամի շրջափուլում ակտիվություն է նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացում հայտարարելուց հետո Ղազախստան մուտք Է գործել Ռուսաստանի մոտավորապես 98 հազար քաղաքացի:
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո զգալիորեն ավելացել է Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թիվը. վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում 16 և 20 կիլոմետրանոց հերթերն ամենօրյա իրողություն են:
«Այս իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե երկրի ղեկավար չլիներ դավաճան և կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը: Մենք մինչև պատերազմը և դրանից հետո զգուշացրել ենք այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել և տեղի է ունենում այս օրերին: Հիմա մեր խնդիրը Հայաստանը կործանումից փրկելն է, որովհետև Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
«Երբ գնում են բանակցությունների, սակարկելու ինչ-որ բաներ են ունենում, մենք այս պահին բանակցություններում սակարկելու որևէ բան չունենք։ Ստացվում է, որ պետք է գնան ու ենթարկվեն այն ամենին, ինչ իրենց թելադրում են։ Այնպես որ, ես որևէ ակնկալիք չունեմ և վաղուց չունեմ։ Կարծում եմ՝ այս վիճակում Հայաստանը երկխոսելու հեռանկար չունի»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 27-ի սակարկությունների ընթացքում արագացրել է աճը մինչև 22%: Այն բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 2100 դոլարից, «Գազպրոմի»՝ «Նաֆտոգազ Ուկրաինիի» հետ դատավարության մասին հայտարարությունից հետո:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անձամբ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ դրական չէ, բայց այս մարդը փաստերն է արձանագրում՝ այո, մենք կապիտուլյացվել ենք, ուստի, եթե մարդն ախտորոշումը ճիշտ է դնում, ինչո՞ւ ենք դրանից դժգոհում։ Բա հինավուրց ազգին սազակա՞ն էր 2018 թվականին կաթսաներով դուրս գալ փողոց ու պետություն կառուցել։ Բա, գետինը մտնենք ազգովի. մենք մեզ իջեցրինք այն մակարդակի, որտեղ պետություն ունենալու իրավունք չունենք»,- ասաց Մեսրոբյանը։
ՆԳՆ-ն նշում է, որ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ ցանկանում են հանրությանը տրամադրել տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիների մուտքը Վրաստան մերժելու չափորոշիչի, թվի, հիմքերի ու կանոնների մասին։
Հայաստանում Եվրամիության պատվիրակություն Twitter-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության մեջ ասված է:
Դեռևս սեպտեմբերի 12-ին 168.am-ը գրել էր, որ առաջիկայում Կարեն Անդրեասյանը կազատվի արդարադատության նախարարի պաշտոնից ու Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Նիկոլ Փաշինյանի կողմից «կնշանակվի» ԲԴԽ նախագահ՝ Փաշինյանի համար դառնալով նոր Ջհանգիրյան՝ հընթացս նաև հագուրդ տալով իր վաղեմի հոգեբանական տրավմաների ամոքմանը դատավորների մասով:
2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն: Այս մասին ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ:
Երբ տեսնելու շատ բան է եղել, և ասելու շատ բան կա, արտահայտվելը չափազանց դժվար է, հատկապես, երբ խոսքը բանակի, զինվորի, սպայի, հրամանատարի մասին է: Առհասարակ, միշտ զարմացել եմ, երբ սիրո մասին կարելի է երկար խոսել, աղոթքում շատախոս լինել, այն, ինչ ինտիմ է, հրապարակներում գոռալ: Չի ստացվում, զգացածի և զգացմունքների շատությունն ու «կռիվը» խանգարում է:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետևում է ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված գազի արտահոսքի հետ կապված իրավիճակի զարգացմանը: Այս մասին սեպտեմբերի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակ Թիմ Մաքֆին։
«Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից երկու տարի անց աշխարհում և Հարավային Կովկասում ոչ պակաս ծանր ժամանակահատված է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից 2 տարի անց տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Թբիլիսիի ժամանակով 18:08-ին Թուրքիայում, Վրաստանի պետական սահմանից 64 կմ հեռավորության վրա 5,3 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս տեղեկությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տարածել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Կառավարությունն օրերս որոշել է 100 մլն դրամի մաքսային արտոնություն տրամադրել «Արտ գլոբալ» ընկերությանը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքից։ Որոշման նախագիծը պատրաստվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ֆիլիպինները Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում ռուսական վառելիքի հնարավոր ձեռքբերման շուրջ:
Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեցինք՝ պե՞տք է արդյոք այս գործընթացում ներառվի Նիկոլ Փաշինյանը: «Դրան ներառելու անհաժեշտությունը կարող է չլինել. դա պարզ տեղեկության փոխանցում է, որը կարող է փոխանցվել, բայց նա փոխանցողը չէ»,- ի պատասխան՝ նշեց հոգևորականը:
Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները կդադարեն Ճամբարակ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո։
«Մեկ անձի կեղծ ցուցմունքի հիման վրա կալանավորվել են Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը և Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:
Երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Նիկոյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:
ՀԱՊԿ-ից պարզաբանել են, թե ինչու Երեւանում չեն հանդիպել հանձնարարական այցով Հայաստանում եղած կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տիկին Գրիգորյանը նշել է նաև միջազգային գործընկերների հետ գործակցության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենին և թիմին։
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը քրդական «Rûdaw» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է մի քանի ամիս առաջ Հյուսիսային Իրաքումի տարածքում թուրքական կործանիչների հասցրած ավիահարվածներին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել:
Լիբանանն արդեն երկու տարուց ավելի գտնվում է խորը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական ու հասարակական լարվածությամբ: