«Թուրքիան առ այսօր ներողություն չի խնդրել»․ Իրաքի արտգործնախարար

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը քրդական «Rûdaw» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է մի քանի ամիս առաջ Հյուսիսային Իրաքումի տարածքում թուրքական կործանիչների հասցրած ավիահարվածներին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Rûdaw»-ի լրագրողի հարցը.

– «Դուք ասացիք, որ պետք է հետաքննություն իրականացվի. Դուք մինչև հիմա հազոզվա՞ծ եք, որ հրթիռակոծումը իրականացրել է Թուրքիան»։

– Իրականում Թուրքիան ոչ մի տեսակ նախաձեռնություն չցուցաբերեց, ներողություն չխնդրեց, անտեսեց այս հարցը»,- պատասխանել է նախարարը:

Չնայած այդ ամենին՝ Թուրքիան Իրաքի համար, ըստ նախարարի, հանդիսանում կարևոր հարևան և վերջնարդյունքում պետք է երկու երկրները երկխոսության միջոցով փորձեն լուծել առկա խնդիրները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 8 խաղաղ բնակիչ, իսկ 23-ը՝ վիրավորվել:

Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զախո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին:

Տեսանյութեր

Լրահոս