Ըստ հաղորդման՝ պատճառը «պլանավորված բժշկական պրոցեդուրան» է, որն անցել է Լեհաստանի վարչապետը։
Վանաձորցի Մանեի և ամերիկացի Ջոնի սիրո պատմությունը սկսել է Մանեի հայրենի քաղաքում, ուր Ջոնը գնացել էր որպես ամերիկյան «Խաղաղության կորպուսի» կամավոր: Հայ ընտանիքի համար ամերիկացի երիտասարդը կարճ ժամանակ անց դարձավ «փեսա Ջոն»:
Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Նեպալում կայացել է Կուկուր Պուջայի ամենամյա փառատոնը, որը նվիրված է շների մեծարմանը: Այս օրը շները՝ անկախ իրենց կարգավիճակից, դառնում են հատուկ ուշադրության առարկա: Այս մասին հայտնում է gismeteo.ru կայքը:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ Իսրայելն է Լիբանանում իրականացրել փեյջերների օպերացիան: Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղար Օմեր Դեստրին հայտարարել է, որ Նեթանյահուն է հավանություն է տվել «Հեզբոլլահ» շարժման վրա սեպտեմբերյան հարձակմանը, որի ընթացքում Լիբանանի ողջ տարածքում պայթել են կապի հարյուրավոր սարքեր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, իսկ եվրոպական պետությունները պետք է հանեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Ինչպես նկատում է Daily Mail-ը, սևազգեստ Միդլթոնը առողջ և ուրախ տեսք է ունեցել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի կողքին:
Կիրակի օրը Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է տեղի ունենում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
«Դժվար է լինելու այդ հակառուսականության ալիքը մարել։ Այս քաղաքականությունը տանում է կործանման. հնարավոր է՝ ցնցումներից դուրս չգանք, հատկապես, որ պարզագույն ուսումնասիրություն անգամ չի արվում, թե ի՞նչ է կատարվում այդ մեծ դաշտում։
Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի, պայմանավորվածության ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Հայաստան – Ֆարերյան Կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։
98 կգ քաշային Արսեն Խանջյանը հռչակվել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել, և տուժածը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի D9 բուլդոզերներ, որոնք ներկայումս օգտագործվում են իսրայելական բանակի կողմից Գազայում, տեխնիկական սպասարկման կարիք ունեն:
«Մարդիկ, որոնք ոգևորված են ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելով ու Հայաստանի փրկությունը կապում են դրա հետ՝ Թրամփի աշխատակազմո՞ւմ են աշխատում, թե՞ նրա նախընտրական ծրագիրն են գրել։ Մոռացեք այն Թրամփին, որը նախագահ է եղել 2016-2020 թվականներին, այն ժամանակ աշխարհում ուրիշ վիճակ էր և չկար ձևավորված նրա այն քաղաքական թիմը, որի պատճառով նրա քաղաքականությունը որոշակի խնդիրներ առաջ բերեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Միացյալ Նահանգներում 47-րդ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելու և հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։
Ավելի վաղ Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր երեք զոհի մասին: ԶԼՄ-ի տվյալով՝ նրանք «Հըզբոլլահ»-ի անդամներ էին:
Հայաստանի ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կայացած շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ: Ըստ ria-ru-ի՝ հայտնում է իսրայելցի լրագրող Բարաք Դավիդը ՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ:
«Սակայն կենսաթոշակների, պետական ծառայողների աշխատավարձերի լուրջ աճի․․․ մասին խոսակցություն ընդհանրապես չկա,- նշեց նա՝ նաև այս համատեքստում ցավով արձանագրելով նաև, որ բացարձակապես հաշվի չի առնվում կանխատեսվող աճի ներառականության և անհավասարության խորացող պրոբլեմը»։
Բիթքոին կրիպտոարժույթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը՝ գերազանցելով նախորդ՝ 78,000 դոլար ռեկորդը. այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով առևտրային տվյալների վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Ամբողջությամբ վնասված մի քանի տոննա խոտը պատկանում է նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Նորայր Հ.-ին:
Աֆղանստանում իշխող ուժի՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովին, որն այս տարի կկայանա Բաքվում: Այս մասին հայտնում է euronews.com-ը: Կոնֆերանսը, որը հայտնի է COP29 անվանումով, կմեկնարկի երկուշաբթի օրը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնագահ Լևոն Զուրաբյանը, անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ազդեցությանն ու Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ճամբարում տիրող տրամադրություններին:
Այսօր՝ ժամը 14։32-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։
1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կայցելի Թեհրան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ։
«Բնականաբար, ՀՀ ներկայիս իշխանության օրոք հնարավոր չէ ունենալ իմ նշած ճանապարհային քարտեզը, դրա համար խոսքիս սկզբում ասացի, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային մտածելակերպով իշխանություն։ Պետք է ազգային օրակարգով մտածող էլիտա, ինչը նշանակում է, որ այդ էլիտան պետք է ստանձնի երկրի կառավարման ղեկը, համախմբի ազգին ու դիմագրավի մարտահրավերները։