Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Ազգերի լիգայի ենթախմբի վերջին խաղում
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C4 ենթախմբի որակավորման վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Լատվիայի ընտրանու հետ:
Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերն ակտիվ էին թե պաշտպանությունում և թե հարձակման գծում: Խաղակեսի միջնամասում առավել վտանգավոր գրոհում էր Լատվիայի հավաքականը: Իսկ արդեն խաղակեսի վերջին 9 րոպեներին Հայաստանի ընտրանին էր տիրել նախաձեռնությանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, ստանալով Լուկաս Սելարայանի փոխանցումը` Էդուարդ Սպերցյանը գլխի շեշտակի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Լատվիայի հավաքականի հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը խաղի 71-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ուլդրիկիսը: Բայց Հայաստանի ընտրանին 75-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Վերջին պահին գնդակը Լատվիայի դարպասն ուղարկեց Արթուր Միրանյանն, ով իր անդրանիկ գնդակը խփեց հավաքականում:
Լատվիա-Հայաստան` 1:2:
Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան է: Ֆարերյանը կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: