
Պետք է տանջվել. Ադելիա Պետրոսյանը՝ Օլիմպիական խաղերի մասնակցելու հնարավորության մասին

Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը հույս է հայտնել, որ կմասնակցի 2026-ի Օլիմպիական խաղերին, սակայն նշել է, որ միջազգային մրցումների բացակայությունը բարդացնում է նախապատրաստությունը:
Պետրոսյանը երեկ հաղթել էր Մոսկվայի գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի փուլում:
«Հույս միշտ կա, բայց, ինձ թվում է, ստիպված կլինենք ավելի երկար տանջվել [առանց միջազգային մեկնարկների]։ Հավանաբար, այդպիսին է ճակատագիրը»,- ասել է Պետրոսյանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում 2026-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը։
Մարզուհին ընդգծել է, որ այս պահին չի ձգտում «ռեկորդներ սահմանել ըստ հավաքած միավորների»:
«Երբ վերադառնանք միջազգային ասպարեզ, հնարավոր է, որ նման նպատակ հայտնվի։ Բայց ես հասկանում եմ, որ մեզ այնտեղ այլ կերպ կդատեն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ռուս գեղասահորդները հեռացվել են միջազգային ասպարեզում ելույթներից: