Նոյեմբերի 3-ին, ժամը 17:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի «Հորադիզ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Աղունիկն իր ծնողներին 1988թ․-ի երկրաշարժին կորցնելուց հետո 16 տարեկանում ամուսնացել և Գյումրիից տեղափոխվել Կամո գյուղ։ Գյուղի կենցաղին դժվար է հարմարվել, և մինչև առաջնեկի ծնվելը դժվարությամբ համակերպել իր նոր կյանքին։
Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում ավարտվել է 5-րդ խաղափուլը։
Մոսկվան և Կիևը ոչ հրապարակային բանակցություններ են վարում հնարավոր փոխզիջումները որոշելու համար։ Բանակցություններն ընթանում են քաղաքական խորհրդականների մակարդակով, գրում է Die Zeit-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է։
Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորում է նաև ֆուտբոլասերների և մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն է։
Իսպանիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ ակտիվացրել է առավելագույն եղանակային կարմիր նախազգուշացումը Վալենսիայի համար:
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 72-րդ տարում մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Լալիկ Խաչատրյանը։
Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են ամբողջ քաղաքում երաշտի վտանգի մասին։ Քաղաքապետի կայքի համաձայն, անցած հոկտեմբերին Նյու Յորքում գրանցվել է 1869 թվականից ի վեր երկրորդ տևական առանց տեղումների ժամանակահատվածը։
Մոլդովայի նախագահական ընտրություններին մասնակցությունը, Երևանի ժամանակով 21։00-ի տվյալներով, գերազանցել է 52%-ը, ասվում է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից և վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով:
Նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ նախկին ընդդիմադիրների ամենասիրելի թեման հենց պետական պարտքն էր, որի քննադատությամբ, այդ թվում՝ այսօրվա իշխանության մաս կազմող նախկին տնտեսագետներն ու ակտիվիստները, հանրային հեղինակություն ու փող էին վաստակում։
NBC News-ի վերջին համազգային հարցումը ցույց է տալիս, որ Հարիսը և Թրամփը հավասար արդյունքներ ունեն:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի և «ՈւԱԶ 452» մակնիշի ավտոմեքենաները։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին, որն անցկացվեց Կապան համայնքում։ Հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ես կարծում եմ՝ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարության հարցի քննարկում Հայաստանի կառավարությունում տեղի չի էլ ունեցել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Իսրայելական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 27 մարդ է զոհվել, իսկ 86-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի դաշնակիցների միջև տարաձայնությունները ձեռնտու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է CNN-ը։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։
Այսօր՝ նոյեմբերի 3-ին,Կազանում ավարտվել է Ռուսաստանի գեղասահքի կանանց Գրան պրի շարքի երկրորդ փուլը. հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի 2023 թվականի չեմպիոն, հայագզի Ադելյա Պետրոսյանը։
Ավերիչ ջրհեղեղից տուժած Վալենսիայի բնակիչները քարեր և ցեխ են նետել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, թագուհի Լետիցիայի և վարչապետ Սանչեսի վրա
Երբ Ֆրանսիայից նայում եմ Հայաստանին, տեսնում եմ, որ գնում է դեպի ազգային արմատների ուրացում. այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։
Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է նրան, որ համընդհանուր ընտրություններից հետո և ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից առաջ այլ պետություններ կարող են, իբր, փորձել ապակայունացնել իրավիճակը ԱՄՆ-ում։ Այս պնդմամբ է շաբաթ օրը հանդես եկել The Washington Post թերթը։
Հնագետները Վան քաղաքում ուրարտական ժամանակաշրջանի մոտ մեկ տոննա կշռող բազալտե արձան են հայտնաբերել։ Հազվագյուտ գտածոյի մասին հայտնում է Arkeonews-ը։
Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։
Վերջին օրերին Թուրքիայում հանգստացող մի քանի տասնյակ ռուս զբոսաշրջիկ հոսպիտալացվել է անհայտ վիրուսով։