ՄԻՊ-ը շեշտել է միջազգային գործընկերների հետ գործակցության կարևորությունը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները և ընդգծել այժմ առավել քան երբևէ միջազգային գործընկերների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Տիկին Գրիգորյանը նշել է նաև միջազգային գործընկերների հետ գործակցության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենին և թիմին։

Պարոն Ալելոն ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող շարունակական աշխատանքը և վերահաստատել է, որ մարդու իրավունքների խթանումը եղել և մնում է որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության առանցքային գերակայություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930