Բաժիններ՝

Գարեգին Նժդեհի փողոցից կնոջ պայուսակ գողացած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ և իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանի Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերել, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 18-ամյա Բորիս Պ․-ին։

Նոյեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Երևանի բնակիչ 20-ամյա Արմինե Կ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20։10-ի սահմաններում անհայտ անձը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5-րդ շենքի մոտ իր ձեռքից բացահայտ հափշտակել է կաշվե պայուսակը, որում եղել են գումար, օծանելիք և այլ անհրաժեշտ իրեր։

Բորիս Պ․-ն խոստովանել է արարքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս