
Վրաստանի ընդդիմությունն անցնում է 24-ժամյա նստացույցի

«Հանուն փոփոխությունների կոալիցիան» կոչ է արել բոլորին միանալ Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ ընթացող 24-ժամյա բողոքի ակցիային, որում ներգրավված է նաև «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունը: Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը:
Ընդդիմության առաջնորդներից Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել բողոքի «զբոսանքները» և պետք է անցնել կոնկրետ գործողությունների՝ փակել ամեն ինչ և անժամկետ բողոքի ակցիա սկսել նաև Ռուսթավելի պողոտայում, իսկ այնուհետև դանդաղ և նպատակային փակել բոլոր մայրուղիները՝ մինչեւ Վրաստանում նոր ընտրությունների նշանակում:
Նստացույցի առաջին վայրը Թբիլիսիի պետական համալսարանն է: Հաղորդվում է, որ 24 ժամով կփակվի Ճավճավաձեի պողոտան, Մելիքիշվիլի փողոցը և Վարազիսխևի փողոցը. տեղում վրաններ են տեղադրվում, որոնց մասին Գվարամիան հայտարարել էր ավելի վաղ: