Շոլցը հայտարարել է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ միասին պատրաստ է մասնակցել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Շուտով ընտրություններ են… Եվ ես SPD-ի հետ պատրաստ ենք այս պայքարի մեջ մտնել, ի դեպ, հաղթելու նպատակով»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Նա նաև բացատրել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին պաշտոնանկ անելու իր որոշումը, որը հանգեցրել է իշխող կոալիցիայի փլուզմանը։
«Ես հեռացրել եմ ֆինանսների դաշնային նախարարին հարգելի պատճառով: Շատերը Գերմանիայում, հավանաբար, նույն կերպ են տեսնում. սա այլևս հնարավոր չէ: Չկար պատրաստակամություն լուծելու որևէ բան, որը կօգներ մեր երկրին լավ զարգանալ։ Ուստի, որպես կանցլեր պարտավոր եմ անհրաժեշտ եզրակացություններ անել»,- ասել է նա։