
Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը երկրի նոր նախագահ կընտրի

Լիբանանի խորհրդարանը սեպտեմբերի 29-ի նիստում պլանավորում Է նոր նախագահ ընտրել: Այդ մասին հաղորդել է NBN հեռուստաալիքը:
«Ներկայացուցիչների պալատը նիստի է հրավիրվում սեպտեմբերի 29-ին ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին)՝ հանրապետության նախագահի ընտրությունների համար»,-հեռուստաալիքը մեջբերում է անում խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի ստորագրությամբ փաստաթղթից: 2016 թվականի հոկտեմբերից Լիբանանը գլխավորում է 88-ամյա Միշել Աունը:
Քվորումի բացակայության նկատառումով այն ժամանակ խորհրդարանին հարկավոր էր առնվազն 45 նիստ՝ նախագահ ընտրելու համար:
Լիբանանի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 15-ին սուր տնտեսական ճգնաժամի ֆոնին, ընտրություններին արդյունքներով՝ «Հըզբոլլահ» շիա շարժումը եւ նրա զինակիցները զրկվել են մեծամասնությունից:
Լիբանանն արդեն երկու տարուց ավելի գտնվում է խորը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական ու հասարակական լարվածությամբ:
Ճգնաժամի ֆոնին գործնականում լիովին կաթվածահար վիճակում է հայտնվել բանկային համակարգը, ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 20 անգամ: Արդյունքում բնակչության ավելի քան 70 տիոկոսը հայտնվել է աղքատության շեմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: