
Վթար՝ Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում. «Wuling»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են«Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաներ։ Իր հերթին «Wuling»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Porsche» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին:
Ըստ shamshyan.com-ի՝ բախման հետևանքով «Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: