
Ռուսաստանը կրկնակի կրճատել է հագուստի ներկրումը Թուրքիայից

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանը գրեթե կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը՝ հասնելով 253 մլն դոլարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով թուրքական վիճակագրական գերատեսչության տվյալների վրա։
Լրատվամիջոցի հաղորդմամբ, դրամական արտահայտությամբ ամենաշատը նվազել են վերնահագուստի և տրիկոտաժե ապրանքների գնումները։
Այսպես, տղամարդկանց գործվածքե վերնահագուստի ներմուծումը այս տարվա երեք եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 12 անգամ՝ մինչև 231 հազար դոլարով, իսկ կանացի հագուստինը՝ հինգ անգամ՝ մինչև 147,7 հազար դոլարով։
Տրիկոտաժե ապրանքների ներմուծումը կրճատվել է ութ անգամ՝ 7,6 հազար դոլարով։ Այլ ապրանքների, օրինակ գործված ձեռնոցների ներմուծումը նույնպես նվազել է չորս անգամ՝ 4,8 հազար դոլարով։
Ռուսաստանը 12-րդն է Թուրքիայի հագուստի խոշորագույն գնորդների շարքում, երկրին բաժին է ընկնում թուրքական արտահանման 2%-ը: