«Դաիտովե» կազմակերպությունը կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հայտարարում է հավաք և երթ։ Հայտարարության մեջ ասվում է, որ երթով նոր միասնական պայքարի հիմքն է դրվում։
Ուելսի արքայազնը վերջին տարին բնութագրել է որպես իր կյանքի «ամենադժվար տարի»։ Հարավաֆրիկյան Հանրապետություն իր այցի ավարտին լրագրողների հետ զրույցում արքայազն Ուիլյամը խոսել է իր հոր և կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշման մասին
Նախաքննությունը շարունակվում է
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes E200» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները։
Իսրայելի ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի կենտրոնին՝ ավերելով մի քանի շինություններ:
Հայաստանի, Արցախի Հանրապետությունների համար ողբերգական հետևանքներով 44-օրյա պատերազմից 4 տարի անց ռազմական գործողություններն ավարտվել են, սակայն չի հաջողվել ավարտին հասցնել Ադրբեջանի հարձակողական և անընդհատ նորանոր զիջումներ կորզող քաղաքականությունը։ Երևան-Բաքու պատերազմն ավարտվել է միայն ռազմի դաշտում, այն ավելի մեծ ինտենսիվությամբ շարունակվում է բանակցային սեղանի շուրջ։
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրներից կազմված խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին X-ում գրել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխաիլ Ռոթը։
«Քարավան-11» ՍՊԸ-ի հետ հերթական 1 միլիարդը գերազանցող պայմանագիրն է հանրայնացվել օրերս․ պատվիրատուն այս մատակարարին նախընտրող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Փաստաթղթով նշվում է՝ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների համար ՍՊԸ-ին կհատկացվի 1 միլիարդ 118.400.000 դրամ (որից շուրջ 186 միլիոն դրամ՝ ԱԱՀ-ն)։ Իսկ ճանապարհահատվածն Աճարկուտ-Կիրանց պատմական հուշարձանի 3,5 կմ-անոց հատվածն է։
Ռուս սենատորները կողմ են Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի մերձեցմանը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևի հետ Տարածաշրջանների պալատում հանդիպումից հետո հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է՝ Կիևը շփում չունի վրացական իշխանությունների հետ, ինչը, նրա խոսքով, շատ վատ է։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է վրաստանյան «Մթավարի արխի»-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․
«Եթե նույնիսկ մարդիկ 2018 թվի չափ փողոց դուրս գան, սրանք լիքը կորցնելու բան ունեն… Տեսեք՝ մենք 3 նախագահ ունենք, երկուսը հրաժարական են տվել, փաստացի հաղթած պետության նախագահ են երկուսն էլ, հիմա, սա կորցնելու բան ունի, ինքը գիտի՝ ինչքան օրենք են խախտել, ինչեր են արել՝ սկսած պառլամենտը շրջափակելուց, բռնաճնշումներ իրականացնելուց, մարդկանց ամիսներով բանտերում են պահում, օրինակ՝ Արմեն Աշոտյանին, այդ ամենը մի կողմ, վերջում էլ՝ Արցախի կորուստը»:
Նոյեմբերի 8-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում այրվում է անասնակեր։ հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձիեն ասել է՝ հասարակության շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահությանն ընդամենը երկու ուրբաթ է մնացել:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
«Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։
Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը նոյեմբերի 8–ին մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով հրաբխային մոխիր, որը բարձրացել է մինչև 10 կմ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանն է։
Ըստ Բնական աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի (AFAD) կայքի տեղեկության 17:04-ին Էլյազիգում 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում է գրանցվել։
Արձանագրված խախտումների գումարը կազմում է 22 մլն 750,000 դրամ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան է նշանակել ԱՄՆ-ում ծնված Յեչիել Լեյթերին: Այս մասին հայտնում է Reuters–ը:
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը Մերդինյանն առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալը և նույն հաջողությունը կրկնեց նաև 2022 թվականին` Լիվերպուլում կայացած առաջնության ժամանակ
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ադրբեջանում այսօր նշում են 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, հատկապես առանձնացվում է Շուշիի գրավումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել իր ժողովրդին, դրան ավելի ուշ կանդրադառնանք:
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։