ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադառնալով պնդումներին, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր հաշտության պայմանագիրը, դա իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է, ասել է՝ «ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ է եղել, Ճապոնիա՞ն չի նվաստացել, չի՞ կապիտուլացվել, ի՞նչ է եղել այստեղ»: Այսինքն, այլ ելք չկա, ցավոտ լուծումներ են մեզ սպասվում:
Դիվանագետներ ունենք, որոնք հոգու խորքում համոզված են, թե պետք է Արցախը տանք. Ստեփան Դանիելյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։
Արամ Սարգսյանի ասուլիսը։
ԱՄՆ-ն ի՞նչն է ընտրելու՝ նա՞վթը, թե՞ հային. Թևան Պողոսյան
Այս իրավիճակում պետք է փոխել բանակցողին. Սեյրան Օհանյան
Այսինքն, եկեք միավորվենք՝ընդունենք կապիտուլիացիա՞. Աբրահամ Գասպարյան
«Սեպտեմբերի 27. նոր պատերազմի շեմին» խորագրով կլոր սեղան։
Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին․ Սեյրան Օհանյան
ԱՄՆ-ի եւ Պակիստանի իշխանություններն ընդհանուր նպատակներ ունեն Աֆղանստանում եւ կհամագործակցեն դրանց հասնելու համար՝ չնայած այն բանին, որ Վաշինգտոնի եւ Իսլամաբադի համար կան որոշակի տարաձայնություններ:
Սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ սպասվում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, և ներկայացրեց իր պատկերացումները, հետագա քայլերը:
Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին թույլ են տվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն և մուտք գործել Վրաստան, aliq.ge–ի փոխանցմամբ՝ հայտնում է «Էխո Կավկազա»-ն՝ հենվելով ռուսական աղբյուրներին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը և մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպելու նրա կոչին:
ՀՅԴ ԳՄ–ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ, վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն անցավ հարձակման։
2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա արյունալի պատերազմը` թուրքական զինված ուժերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ չսադրված ռազմական ագրեսիային: Խոսելով նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման, ինչպես նաև կողմերի՝ խաղաղության հաստատման հարցում իսկապես հետաքրքրված լինելու մասին՝ Փրայսն ասել է ամերիկյան կողմի համար կարևոր էր կողմերի միջև հանդիպում կազմակերպելը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել ազգային, կենտրոնական ու թեմական վարչության անդամների, համահայկական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բանգլադեշի Կարատոյա գետում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 55-ի:
Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։
Արեւմտյան երկրները հազիվ թե կտրուկ մեծացնեն սպառազինությունների մատակարարումները Կիեւին «հակահարձակման» ֆոնին եւ չեն պատրաստվում ծանր տեխնկա ուղարկելու նրան:
Իրանի չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ հանդես Է գալիս ինչպես Կիեւին, այնպես Էլ Մոսկվային արտասահմանյան սպառազինությունների մատակարարումների դեմ:
Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Assosiation) մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Լյուսի Վարպետյանի գլխավորությամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Սահմանադրության փոփոխված և իշխանության քիմքին համապատասխանեցված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով մասնագիտական գնահատական ստանալու նպատակով, թեպետ իշխանության ներսում շատերը կարծում են, որ այդ հանձնաժողովի կարծիքն ամենևին պարտադիր չէ մեզ համար։
Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 27-ին ՝ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցել և իր զորակցությունն է հայտնել պատերազմի հետևանքով զոհվածների, վիրավորների ընտանիքներին։
Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երեւան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։