Բաժիններ՝

Իմունային համակարգը ամրապնդելու հիմնական մթերքները

Ցուրտ սեզոնին իմունիտետն ամրապնդելու համար պետք է ուտել պրոբիոտիկներով հարուստ մթերքներ՝ մածուն և թթու կաղամբ: Մրգերը, սխտորը, կոճապղպեղը և տերևավոր կանաչեղենը նույնպես օգնում են պաշտպանել իմունիտետը: Այս մասին Healthnews-ին ասել է սննդաբան Քայլ Քրոուլին, ով մասնագիտացած է սպորտային սնուցման ոլորտում։

Բժշկի խոսքով, աղիների առողջության բարելավումը կարող է օգնել օպտիմալացնել իմունային համակարգի աշխատանքը: Փաստն այն է, որ, կախված աղիների բակտերիաների բազմազանությունից և հավասարակշռությունից, միկրոբիոմը կարող է արգելակել կամ նպաստել արդյունավետ իմունային պատասխանի զարգացումը:

Ցուրտ սեզոնին կարևոր է նախապատվությունը տալ պրոբիոտիկներ պարունակող սննդին` միկրոֆլորայի վրա դրական ազդեցություն ունեցող ֆունկցիոնալ և անվնաս միկրոօրգանիզմներին: Նման մթերքների օրինակներ են թթու կաղամբն ու մածունը։

Կարևոր է նաև սննդակարգում ավելացնել ցիտրուսային մրգեր, հապալաս, սխտոր, կոճապղպեղ, ընկույզ: Այս մթերքները պարունակում են վիտամին C և հակաօքսիդանտներ՝ բնական նյութեր, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն և կարող են վերականգնել վնասված բջիջները։

Կարդացեք նաև

Ըստ shantnews-ի՝ բժիշկ Քրոուլին ընդգծել է, որ ընկույզը, կաղամբը և սերմերը պարունակում են նաև բազմաթիվ այլ վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են իմունային պատշաճ գործունեության համար։

Տեսանյութեր

Լրահոս