Հայաստանից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տեղեկության համաձայն, Վրաստանի մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են մակնշման անհամապատասխանություն և ջերմաստիճանի ռեժիմի խախտում։

«Վրաստանի կառավարության N463 որոշմամբ՝ նշված բեռը (1008 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930