2024թ. Թուրքիայում սպանվել է 357 կին

«Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիան» հրապարակել է 2024-ի կանանց սպանության ցուցանիշների վերաբերյալ տվյալներ։ 2024-ի 10 ամիսների ընթացքում սպանվել է ընդհանուր առմամբ 357 կին։ Նրանցից 296-ը սպանության հետևանքով են մահացել, իսկ 61 կանանց սպանության հանգամանանքերը դեռևս պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ սպանված կանանցից 168 եղել է ամուսնացած, 98-ը՝ չամուսնացած, իսկ 26-ը՝ ամուսնալուծված։ Կանանցից 198-ը սպանվել են հրազենից, 77-ը սուր ծակող-կտրող գործիքով,18-ը խեղդամահ է արվել։

Նշվում է, որ այդ կանայք սպանվել են այն տղմարդկանց կողմից, որոնց ճանաչել են։

Տեսանյութեր

Լրահոս