Բաժիններ՝

ԵՀ-ն հայտնել է, որ «Հյուսիսային հոսք»-ի արտահոսքերը չեն սպառնում Եվրոպայի գազի մատակարարմանը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետևում է ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված գազի արտահոսքի հետ կապված իրավիճակի զարգացմանը: Այս մասին սեպտեմբերի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակ Թիմ Մաքֆին։

«Այո, հանձնաժողովը տեղեկացվել է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված երեք արտահոսքի մասին: Երկու արտահոսք կա «Հյուսիսային հոսք»-ում և մեկը՝ «Հյուսիսային հոսք 2» -ում: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին համապատասխան անդամ պետությունների հետ միասին: Այս պահին Եվրոպայում գազի մատակարարման համար որևէ հետևանքներ չկան»,-ասել է խոսնակը։

Մակֆին հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը դադարեցվել է, իսկ «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման թույլտվություն չի ստացել:

«Մենք նաև մշտադիտարկում ենք մեթանի արտահոսքի հնարավոր ազդեցությունները, որը գազ է, որը զգալի ազդեցություն ունի կլիմայի վրա: Ըստ մեր ստացած տեղեկատվության, միջադեպից տուժած երկրների ազգային իշխանությունները արտահոսքի տարածքի շուրջ անվտանգության գոտի են ստեղծել»,- ասել է ԵՀ ներկայացուցիչը։

Իր հերթին ԵՀ պաշտոնական ներկայացուցիչների ծառայության ղեկավար Էրիկ Մամերն էլ նշել է, որ առայժմ չկան այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պարզել «Հյուսիսային հոսքում» արտահոսքի պատճառները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930