2014 թվականի ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի նախագծում նախատեսվում է կրճատել պետդեպարտամենտին հատկացվող միջոցները:
Դավութօղլուն ընդգծել է, որ ստամբուլյան հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այս տարվա մարտի 1-ին և ապրիլի 6-ին արդեն իսկ երկու անգամ այցելել է Թուրքիա:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Հենց մի փոքր հույս է ծագում, հենց մի փոքր երևում է թունելի վերջի լույսը, ինչ-որ մեկն անում է ամեն ինչ՝ կտրելու համար այդ հույսը և իրավիճակը թեքելու դեպի պատերազմական կողմ:
Բուեյը մանրամասնել է, որ վերջին 4 շաբաթվա ընթացքում միջին հաշվով Սիրիան օրական լքել է մոտ 7000 մարդ:
Սքոթ Դեյմրոուն այդ գրքում հայտնվելու համար անգամ փորձել է հաղթել 200 մետրանոց կույր վազքում, սակայն դա նրան չի հաջողվել:
Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Քեմերոնը հաճախ է աշխատանքի գնալիս օգտվում հասարակական տրանսպորտից, այդ թվում նաև մետրոպոլիտենից:
Երբ մարդիկ նստել են բարձով փափուկ «աթոռի» վրա, վերջինս կենդանացել է, բաղվել է և, բռնելով մարդկանց, պահանջել է ելնել իր վրայից:
Բեռնար Առնոյին է պատկանում աշխարհում պերճանքի իրեր արտադրող աշխարհի խոշորագույն LVMH (LVMH Moët Hennessy — Louis Vuitton) ընկերությունը:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Պահպանակային ատրճանակը» հեղինակի կարծիքով՝ կօգնի մարդկանց շահել վեներական հիվանդությունների դեմ պատերազմը:
Անկարայում նա հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելի և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:
Թետչերի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին:
Ամստերդամում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հազարավոր մարդիկ դիմավորել են բողոքի ակցիայով՝ Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման համար:
Ջոն Քերին նախորդ շաբաթ է գտնվել Ստամբուլում:
Lockheed Martin-ը 1980-ական թվականներից զբաղված է ԱԹՍ-երի մշակմամբ:
Ավիաաղետից երեք տարի անց Ռուսաստանը լեհական կողմին դեռ չի վերադարձրել Սմոլենսկի մոտ՝ Կատինում, կործանված Ту-154 ինքնաթիռի բեկորները:
Ինձ համար՝ որպես իշխող ուժի նախագահի թեկնածու, կարևոր է, որ ժողովուրդը գա և ծանոթանա այն տեղի հետ, որտեղ աշխատել է Չավեսը:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի տարածքում գործում է 1500-2000 PKK-ական:
Փաստաթղթում նշված է, որ ՄԱԿ-ի կողմից պետք է հստակ ազդանշան ուղարկվի ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին:
Այն ունակ է կրել թե՛ միջուկային, թե՛ սովորական մարտագլխիկ:
Ընդհանուր առմամբ, Պեկինից ԿԺԴՀ-ի մի շարք քաղաքներ 6-օրյա շրջագայությունը միջին հաշվարկով արժե 5500 յուան (887 դոլար):
Իրանական կողմը հավելել է, որ երկրաշարժի հետևանքով չի գրանցվել ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք:
Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սեն:
Սաուդցի սահմանապահները դժգոհում են, որ «Արաբական գարնան» սկսվելուց հետո իրավիճակը կտրուկ վատթարացել է Եմենի հետ սահմանին:
Դրանում կարող է տեղավորվել մոտ 20.000 սիրիացի փախստական:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հաղորդագրության տեքստը պատրաստվել է հրթիռի իրական արձակման դեպքում և սխալմամբ է հայտնվել էջում:
Ոչ վաղ անցյալում իրականացված արբանյակային նկարահանումների վերլուծության ժամանակ մասնագետները Խամգեն-Նամդո նահանգում հայտնաբերել են 4 կամ 5 տրանսպորտային-արձակման սարք:
Ակնկալվում է, որ այդ օրենքը միասեռ զույգերին հնարավորություն կտա գրանցել իրենց ամուսնությունները և որդեգրել երեխաներ: