Բաժիններ՝

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Պատգամավորներն այդ որոշումն ընդունել են միաձայն:

Պայմանագիրը հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները: Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ է դառնում պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն բոլոր երկրների կողմից վավերացման ընթացակարգերի ավարտից հետո, սակայն 2015 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի ու եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին Պետդումայի ամբիոնից հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի միանալը նշանակալից իրադարձություն է ԵՏՄ-ի ստեղծման ճանապարհին՝ ընդգծելով, որ Հայաստանն առավելագույն կամք է ցուցաբերել, որպեսզի գնա զարգացման եվրասիական ուղով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031