Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրների թվում երրորդն է. BICC

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ Բոննի միջազգային փոխարկման կենտրոնը (BICC) հրապարակել է «Գլոբալ ռազմականացման ինդեքս – 2014» (Global Militarization Index 2014) ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է 1990 թվականից:

Զեկույցի առաջատարներն են Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը (նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը): Նրանցից բացի, առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Սիրիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Հորդանանը, Հունաստանն ու Ադրբեջանը:

Փաստորեն նրանցից երեքը գտնվում են Մերձավոր Արևելքում, երկուսը՝ Արևելյան Ասիայում, իսկ մնացյալ հինգը՝ Արևմտյան ու Արևելյան Եվրոպայում: Այս երկրների ռազմականացման այդօրինակ բարձր մակարդակը կապված է նրանց կողմից մեծ ծավալներով զենք գնելու հետ:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունն իրենից ներկայացնում է մեծ վտանգ, ինչը նրանք կապում են նրա հետ, որ հակամարտող երկու կողմին էլ սպառազինություն է մատակարարում Ռուսաստանը: Ընդհանուր առմամբ, զեկույցում տեղ է գտել 152 երկիր: Ուկրաինան 13-րդ տեղում է, իսկ Թուրքիան՝ 24-րդ տեղում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031