Բաժիններ՝

Մեդվեդևը պատժամիջոցների պատճառով ԵՄ-ի կորուստները գնահատել է 90 միլիարդ եվրո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան պատժամիջոցներից Ռուսաստանի տնտեսության վնասը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար, սակայն եվրոպական տնտեսությունը կորցրել է 40 միլիրարդ եվրո:

Այս մասին ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերով՝ 2015 թվականին ԵՄ-ը միայն Ռուսաստանի հետ պայմանագրերից հրաժարվելու համար հաջորդ տարի կկորցնի ևս 50 միլիարդ եվրո:

Մեդվեդևն ընդգծել է, որ արևմտյան պատժամիջոցները մարտահրավեր են, որոնց իրենք պարտավոր են պատասխանել: Մեդվեդևը հիշեցրել է, որ Չինաստանը 1989 թվականին հաղթահարել է պատժամիջոցների ալիքը, և որ դրանից հետո հարց է առաջանում, թե ընդհանրապես ում համար են օգտակար պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս