Բաժիններ՝

Մոսկովյան դատարանն այսօր կդիտարկի Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանն այսօր կդիտարկի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման մասին հարցը, ով «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով մեղադրվում է դրամական միջոցներ վատնելու ու յուրացնելու մեջ:

65-ամյա Հայրապետյանին ձերբակալել էին հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ-ի 160-րդ ու 174-րդ հոդվածներով («Օտար գույքի յուրացում կամ վատնում և ապօրինի ճանապարհով ձեռք բերած միջոցների օրինականացում»):

Հետաքննությունը կարծում է, որ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել է հանցավոր պլան՝ ձեռնարկության բաժնետոմսերը հափշտակելու համար, իսկ «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացումը:

Հայրապետյանը ձերբակալվել ու կալանավորվել էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկում է կրում հատուկ ծանրության հանցանքների համար: Նախկին սենատորը պատմել էր, որ Հայրապետյանը, իբրև թե, 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի «Բաշնեֆտի» բաժնետոմսերը «Սիստեմայի» կառույցներին վաճառելուն:

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը հուլիսի 17-ին որոշեց կալանավորել Հայրապետյանին, սակայն հոկտեմբերի 3-ին նրան տվեց տնային կալանք՝ հաշվի առնելով Հայրապետյանի առողջական վիճակը: Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031