Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը կսրի Ռուսաստանի հետ կոնֆլիկտը. Բժեզինսկի

Լեհական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը կսրի Ռուսաստանի հետ կոնֆլիկտը.

«Կոնֆլիկտի սրվելը կարող է ավելի օգտակար լինել Ռուսաստանի, քան՝ մեզ համար, քանի որ այն կարող է հանգեցնել ուկրաինական տնտեսության ու այդ երկրի ժողովրդավարական համակարգի ամբողջական կրախին: Այդպիսի պայմաններում ՆԱՏՕ-ին անդամակցելն ի՞նչ կտա Ուկրաինային, և ի՞նչ կտա մեզ:

Պետք է անհրաժեշտ ձևով վերլուծել այս իրավիճակը և ոչ թե առաջնորդվել զգացմունքներով կամ Ուկրաինայի հանդեպ համակրանքով: Ուկրաինացիներն իրենք միասնական կարծիք չունեն ՆԱՏՕ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031