Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանը չի ներկայացել մոսկովյան դատարան. նրան հոսպիտալացրել են

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործարար Լևոն Հայարապետյանն այսօր չի ներկայացել Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան, ուր քննարկվելու էր իր տնային կալանքի ժամկետի երկարաձգման հարցը: Դատարանին հայտնի է դարձել, որ Հայրապետյանը գտնվում է հիվանդանոցում:

Գործարարի փաստաբանը հայտարարել է, որ Հայրապետյանին հոսպիտալացրել են միզապարկի քաղցկեղի ախտորոշմամբ: Փաստաբանն ընդգծել է, որ այդ հիվանդությունը մտնում է այն հիվանդությունների թվում, որոնց դեպքում արգելվում է հետաքննչական մեկուսարանում գտնվելը:

Դատարանը Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման հարցը կդիտարկի առանց նրա մասնակցության: Գործարարի փաստաբանը ներկայացրել է Հայրապետյանի հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ չի առարկում իր բացակայությամբ գործի քննմանը:

Քննիչը խնդրում է Հայարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը՝ ավելի վաղ նրա նկատմամբ կիրառած բոլոր սահմանափակումների պահպանմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031