Բաժիններ՝

Ի տարբերություն եվրոինտեգրման՝ եվրասիական ինտեգրման ժամանակ հաշվի են առնվում պետությունների ազգային շահերը. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այսօր Պետդումայում հայտարարել է, որ Եվրասիական ինտեգրումը եվրոինտեգրումից առանձնանում է նրանով, որ այն ընթանում է՝ հաշվի առնելով պետությունների տնտեսական ու ազգային շահերը, մինչդեռ եվրոինտեգրումը հաշվի չի ռանում նոր երկրների տնտեսական շահերը, ընթանում է ավերածություններով ու զոհերով, ինչի մասին վկայում է Ուկրաինան.

«Ավելորդ չէ այսօր համեմատել երկու մոդելները՝ եվրասիական ու եվրոպական ինտեգրումը: Մի դեպքում (եվրասիական) ինտեգրումն ընթանում է փոխադարձ հարգանքով, գործընկերների տնտեսական շահերի, ազգային ավանդույթների ըմբռնմամբ, իսկ մյուս դեպքում, ինչպես որ մեզ համար եղբայրական Ուկրաինայի պարագայում է, անտեսվում են պետությունների տնտեսական, ազգային շահերը, այն ուղեկցվում է բռնություններով, ավերումներով և անգամ մարդկային զոհերով»:

ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Դրան աջակցել են Պետդումայի բոլոր խմբակցությունները: ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն կողմ է քվեարկել 441 պատգամավոր, 1 պատգամավոր դեմ է քվեարկել: Ձեռնպահ ձայներ չեն գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս