Բաժիններ՝

ՌԴ Պետդուման այսօր կդիտարկի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման այսօրվա նիստում քննարկելու է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման հարցը: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը Պետդումայի դիտարկմանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանը ցուցաբերել է առավելագույն կամք, որպեսզի ընթանա զարգացման եվրասիական ուղով.

«Դա պատմական որոշում է ԵՏՄ-ի ճարտարապետության ձևավորման պլանում: Հաջողվել է գտնել բոլոր հարցերի լուծումը, այդ թվում նաև ընդհանուր սահմանի բացակայության հարցը: Պայմանագիրը բաղկացած է 6 հոդվածից ու 5 հավելվածից, որոնք լուծում են տվել բոլոր խնդիրներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031