Քեմերոնը դատապարտել է ԿՀՎ-ի կողմից կտտանքներ կիրառելը
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից կտտանքներ կիրառելը: Քեմերոնը հայտարարել է, որ կտտանքներ կիրառելով՝ ԱՄՆ-ը ռիսկի է դիմում կորցնել իր բարոյական հեղինակությունը:
Քեմերոնն ընդգծել է, որ կտտանքներ կիրառելը մշտապես սխալ է. «Ակնհայտ է, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո կատարվել են սխալ բաներ»: ԱՄՆ սենատի՝ հետախուզական հարցերով հանձնաժողովը երեկ հրապարակել է 500 էջանոց զեկույց, որն առնչվում է ԿՀՎ-ի կողմից այնպիսի անձանց կալանավորելուն ու հարցաքննելուն, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ: Զեկույցում նշված է, որ ԿՀՎ-ը հարցաքննելիս կտտանքների է ենթարկել այդ անձանց: