Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանից միջուկային վառելիքի ներկրումը կդադարեցնի 2020 թվականից ոչ շուտ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է էներգետիկ անկախության նոր քաղաքականության մասին: Այս մասին նշված է առաջիկա տարիներին Ուկրաինայի կառավարության գործողությունների հրապարակված ծրագրում:

Պլանավորված է հետագա տարիներին արդիականացնել երկրի հիդրոէլեկտրակայաններն ու ատոմակայանները: Մասնավորապես, պլանավորված է 2015 թվականին ավարտին հասցնել Դնեստրի հէկի երրորդ բլոկի կառուցումը, իսկ 2020 թվականին՝ Խմելնիցկու աէկի նոր էներգաբլոկների կառուցումը:

Բացի այդ, Ուկրաինան մտադիր է ազատվել Ռուսաստանի «միջուկային ասեղից»՝ մեծացնելով ամերիկյան Westinghouse ընկերությունից միջուկային վառելիք գնելը: Դա պետք է տեղի ունենա 2020 թվականին, իսկ մինչ այդ Ուկրաինան մինչև 2016 թվականի ավարտը կշարունակի Ռուսաստանից գնել միջուկային վառելիք (ավելի վաղ համաձանագիրը ստորագրել են «Էներգոատոմը» և ռուսական «ՏՎԷԼ»-ը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031