ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Ասադի դեմ. Ջոն Քերի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ իր զինվորականներին օգտագործել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի համար:
Լսումների ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի համար ռազմական ուժ կիրառելու հարցում Կոնգրեսի կողմից Սպիտակ տանը թույլտվություն տալու հարցը: Երբ Քերիին հարցրել են Ասադի դեմ պայքարին ամերիկացի զինվորականների մասնակցության մասին, նա պատասխանել է, որ իրենք դեռ չեն դիտարկում այդպիսի տարբերակ:
Քերին մանրամասնել է, որ ռազմական ուժն օգտագործվելու է միայն «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Քերին հիշեցրել է, որ Բաշար Ասադի դեմ մարտնչում են սիրիացի ապստամբները: