ԱՄՆ-ն 100-ից ավելի ATACMS մեծ հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռներ է ուղարկել Ուկրաինա
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ճանաչում է բոլոր հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը։
Իր ելույթում բանախոսը կատարեց նաև մեկ այլ, չափազանց կարևոր մասնավորեցում՝ մեջբերելով Իլհամ Ալիևին, ով Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը անվանել է «վերջին զտում», «վերջին մաքրում»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ՀՀ-ում Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում իր կարիքները գերազանցող քանակի զենք է արտադրում։ Այժմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն արդեն աշխատում է պահեստները լցնելու ուղղությամբ։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:
Իսրայելը խստորեն դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը 1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված հողերում։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը խորհրդարանական արձակուրդից մեկ օր առաջ որոշում է կայացրել իր նախագահ Ռոսեն Ժելյազկովին պաշտոնանկ անելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Փարիզի նշանավոր Moulin Rouge կաբարեի կարմիր հողմաղացի անվաթևերը լույս ապրիլի 25-ի գիշերը ժամը 02:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում պոկվել և ընկել են մայթի վրա: Այս մասին հաղորդում է BFM TV-ն:
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ ապագա ցանկացած համագործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։
Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։
Ապրիլի 24-ին, չնայած ձեռնարկված միջոցառումներին, Մասաչուսեթսի Հարվարդի համալսարանի տարածքում ևս ցուցարարները 14 վրան են տեղադրել։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը զենք չի տրամադրի Ուկրաինային, չնայած այդպիսի խնդրանքներ եղել են։
Նշվում է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել էր ամերիկյան դրոշի ներքո ընթացող Yorktown բեռնարկղանավը, որում գտնվում էին ԱՄՆ-ի 18 և Հունաստանի չորս քաղաքացի։
Օդերևութաբանը նախազգուշացրել է, որ աֆրիկյան փոշին կարող է տարածվել մինչև երկրի հյուսիս-արևմուտք:
Ռուսաստանի Օմսկի մարզում Կրասնոյարսկի մայրուղու վրա գտնվող ձեռնարկությունում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն՝ յուրաքանչյուրը 50 խորանարդ մետր ծավալով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է CGTN լրատվամիջոցը։
ՀՀ ԱԺ դիմում է ուղարկվել նշված անձի հակառուսական հայտարարությունների առնչությամբ. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին
Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Երևանին ու Բաքվին սահմանազատման գործընթացում․ Զախարովա
Եռակողմ հայտարարությունն ակտուալ է, կողմերը դրանից չեն հրաժարվել․ Զախարովա
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրի 11 տարածաշրջաններում կկառուցվի 20 նոր և կվերակառուցվի 15 գործող ջրամբար. դա կնվազեցնի հեղեղումների վտանգները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հանրայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին։ Ոչ միայն քննադատում են, այլև անհիմն են քննադատում։ Դա՝ այն պարագայում, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հրապարակային ասել է, որ կատարում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտականությունները։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում էր չկարգավորված, սակայն Հայաստանը Պրահայում ճանաչել է այն որպես Ադրբեջանի տարածք, ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի գալիք համապետական ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարություն և տեսանյութ է հրապարակել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը և անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով:
CBSNews-ի տեղեկացմամբ՝ ցույցեր են կազմակերպվել նաև Հոլիվուդի «Փոքրիկ Հայաստան» հատվածում։ Լոս Անջելեսի և Գլենդելի դպրոցները փակվել էին