Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել՝ երեք մարդու կյանք խլելով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նահանգի պաշտոնյաների խոսքով՝ փոթորիկները, որոնք, ինչպես սպասվում է, կշարունակվեն մինչև դեկտեմբերի 26-ը, Լոս Անջելեսի շրջանի որոշ հատվածներում 27 սմ տեղումներ են առաջացրել, իրականացվել են մարդկանց տարհանումներ, փակվել են հիմնական ճանապարհները։

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ օգնություն ցուցաբերելով ջրի մակարդակի բարձրացման պատճառով մեքենաներում մնացած մարդկանց։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դեկտեմբերի 24-ին արտակարգ դրություն է հայտարարել Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի հարավային այլ շրջաններում։

Եղանակային վատ պայմանների պատճառով նահանգի մոտ 100 000 բնակիչ դեկտեմբերի 25-ի երեկոյան մնացել է առանց էլեկտրականության։

ԱՄՆ-ի եղանակի կանխատեսման կենտրոնը նախազգուշացրել է, որ հնարավոր են բազմաթիվ հեղեղումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031