«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ու հասարակական–քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն են։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունների բյուրոկրատները «վերահսկողությունից դուրս են եկել» և հանդես է եկել ի պաշտպանություն Թուլսի Գաբարդի, այս ծառայություների ղեկավարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածուի, որպես այդ աշխատանքի համար պիտանի մարդու։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նավթի և գազի արտահանումը խթանելու ծրագրերը՝ հայտարարելով, որ դա «լավ է Եվրոպայի և Գերմանիայի համար», գրում է գերմանական Handelsblatt թերթը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները պատասխանատու են հունվարի 11-ի հարձակումը կանխելու համար, քանի որ նրանք նախազգուշացումներ են ուղարկել սիրիական իշխանություններին՝ հիմնվելով իրենց ունեցած հետախուզական տվյալների վրա:
Ամփոփվել են Բելառուսի նախագահական ընտրություններում էքզիթփոլի մեթոդով ընտրողների հարցման արդյունքները, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հրեական պետությանը 2000 ֆունտ ռումբերի մատակարարման արգելքը հանելու համար, որը երկրին պետք է ինքնապաշտպանության համար։ Այս մասին փոխանցում է վարչապետի գրասենյակը։
Մոսկվայից Սոչի թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սարատովի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РБК-ն:
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) սկսել է պաշտպանական արդյունաբերության իր որոշ գերգաղտնի օբյեկտների հանձնման գործընթացը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինային վերականգնել հսկողությունը Ղրիմի նկատմամբ: Ինչպես փոխանցում է Тасс-ը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կատարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր խոստումը, բայց միայն այն դեպքում, եթե նա Կիևը ներառի բանակցությունների մեջ։ Այս մասին է հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր մոլդովացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նախօրեին հայտնեց, որ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին վերջինս հանդես կգա ելույթով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հանձնմանը, իր և Պուտինի հեռախոսազրույցին.
Միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող Լա Մանշը վերանվանել Ջորջ Վաշինգտոնի անվան ջրանցք՝ ի պատիվ ԱՄՆ առաջին նախագահի (1789-1797 թթ.)։
«Փաշինյանը վտանգավորագույն խաղ է սկել, նա կոչնչացնի Հայաստանը»,-այս մասին այսօր Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Բելառուսի նկատմամբ Հայաստանի ղեկավարության դժգոհության մասին։
Թրամփի վարչակազմի իշխանության գալը խնդիրներ կառաջացնի ոչ թե Բելառուսում, այլ Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լուկաշենկոն կառչած է իշխանությունից 30 տարի։ Այս մասին գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը` մեկնաբանելով Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունները։
Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուըմ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը ուկրաինական պատերազմի առաջին օրերին Մոզիրի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին ուկրաինական կողմին արված առաջարկի մասին, հայտնում է BELTA-ն։
Փաշինյանն ի վերջո կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան այդտեղ․ Լուկաշենկո
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփն իր արտաքին քաղաքականությունը մի շարք ուղղություններով սկսել է հակասական հայտարարություններով՝ դեռևս պահպանելով առեղծվածն ու ինտրիգը։
Ֆրանսիան իրավիճակի ապակայունացման անընդունելի փորձ է որակել իր անդրծովյան տարածքներից մեկում՝ Նոր Կալեդոնիայում, մետրոպոլիայից անկախացման գաղափարի աջակիցների մասնակցությամբ միջոցառման անցկացումը՝ Ադրբեջանի հովանու ներքո: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։
Սենատը շաբաթ օրը ձայների 59 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ Հարավային Դակոտայի նախկին նահանգապետ Քրիստի Նոեմին հաստատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնում, հայտնում է CBS News-ը։
#ՀԻՄԱ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է չեղարկել նախորդ վարչակազմի արգելքը, որը վերաբերում է Իսրայելին 2,000 ֆունտ (908 կիլոգրամ) քաշով ավիառումբերի մատակարարմանը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական 3 աղբյուր։
«Ալիևն ո՞վ է, որ Մինսկի խումբ փակի: Փաշինյանը ոչ մի հարցում դերակատար չէ: Ուղղակի Ալիևը, մտածելով իր ապագայի մասին, ուզում է փակել Մինսկի խումբը, որ հետո հանկարծ, օրինակ, ռուսների, Ֆրանսիայի հետ հարաբերություններում լարվածություն լինելու ժամանակ, էդ մեծ երկրներն իրենց դիվանագիտությունն առաջ տանելու համար էդ թուղթը նորից չօգտագործեն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Իսրայելական ուժերը շաբաթ երեկոյան շարունակել են գրոհները Լիբանանի հարավի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով, ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը՝ վերջին շաբաթների ընթացքում Դանիայի ինքնավար տարածքը ձեռք բերելու նկատմամբ նոր հետաքրքրություն ցուցաբերելուց հետո, հայտնում է BBC News-ը։