Բաժիններ՝

Եգիպտոսը 10-12 տարում վերադարձրել է 30.000 արտեֆակտ

Վերջին 10-12 տարվա ընթացքում Եգիպտոսը վերադարձրել է 30 000 արտեֆակտ, որոնք ավելի վաղ երկրից դուրս էին բերվել անօրինական ճանապարհով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Շերիֆ Ֆաթհին։

Ավելի վաղ Եգիպտոսի հնությունների Բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար, հնագետ Մուհամեդ Իսմայիլ Հալեդը գործակալությանը հայտնել էր, որ Եգիպտոսը դիվանագիտական ​​​​կապուղիներով վերադարձնում է անօրինական ճանապարհով երկրից դուրս բերված արտեֆակտները։

Վերջին տարվա ընթացքում Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը բազմիցս հայտնել է հնությունները վերադարձնելու մասին։

2022 թվականին Եգիպտոսի հնությունների նախկին նախարար և հայտնի հնագետ Զահի Հավասը հանրագիր նախաձեռնեց՝ պահանջելով, որ Բրիտանական թանգարանը և Լուվրը երկրին վերադարձնեն, համապատասխանաբար, Ռոզետայի քարը և Դենդերայի կենդանակերպը, սակայն առայժմ որևէ արձագանք չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս