Բաժիններ՝

ԱՄՆ-ն միշտ պատրաստ է ահաբեկիչների դեմ գործողությունների. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Պենտագոնը միշտ պատրաստ է գործողությունների ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով Նիգերիայում ԱՄՆ-ի հարվածները «Իսլամական պետության» թիրախներին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Նախագահն անցյալ ամիս (խմբ.՝ նոյեմբերին) հստակ ասաց, որ անմեղ քրիստոնյաների սպանությունները Նիգերիայում և այլուր պետք է դադարեցվեն։ Պատերազմի նախարարությունը միշտ պատրաստ է, և ԻՊ-ն դրանում հավաստիացավ գիշերը՝ Սուրբ ծննդյան օրը։ Սպասվում է ավելին…», – գրել է նա։

Հեգսեթը նաև շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանն «աջակցության և համագործակցության համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում։

Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ահաբեկչական թիրախներին հարվածները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031