Բաժիններ՝

Մահացել է Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր Ջոն Ռոբերտսոնը

72 տարեկանում մահացել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» եւ Շոտլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոն Ռոբերտսոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ջոն Ռոբերտսոնը «Նոթինգեմ Ֆորեսթում» հանդես է եկել 1970-1986՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, կրկնակի գավաթակիր, Եվրոպական չեմպիոնների կրկնակի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։

Ջոն Ռոբերտսոնը «Նոթինգեմ Ֆորեսթում» մասնակցել է 350 հանդիպման, խփել է 71 գոլ, կատարել 36 գոլային փոխանցում։ Նրա վերջին ակումբը «Աստոն Վիլան» էր, որտեղ 2006-2010-ին գլխավոր մարզիչի օգնականն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս