Թուրքիա-Իսրայել ռազմական առճակատումը մոտ է. իսրայելցի մասնագետ

Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականում լույս տեսած հոդվածում իսրայելցի լրագրող և քաղաքական վերլուծաբան Ամիթ Սեգալը պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը կարող է «նոր պատերազմի պատճառ դառնալ»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիան այդ կործանիչներն ուզում է ապագայում Իսրայելի դեմ պատերազմելու համար»,-հավելել է նա:

Սեգալը նաև նշել է, թե Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության աճը «դրական հետևանքներ չի ունենա» և մեղադրել է Անկարային «իմպերիալիստական հավակնությունների» մեջ։ Հոդվածը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անուղղակիորեն քննադատել էր Թուրքիային՝ նույնաբովանդակ ակնարկներով։

Բացի այդ, լրագրողն անձամբ Թուրքիայի նախագահին մեղադրել է Իսրայելի հարևանությամբ գտնվող տարածքները զավթելու և Օսմանյան կայսրությունը վերականգնելու ցանկության մեջ: Հոդվածն ԱՄՆ-ում և Իսրայելում քննարկումների նոր ալիք է առաջացրել Թուրքիայի և F-35 ծրագրի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031