Բաժիններ՝

ԱՄՆ-ն Նիգերիայում հարվածներ է հասցրել ԻՊ ահաբեկիչներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրամանով ամերիկացի զինվորականները Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Այսօր իմ հրահանգով՝ որպես գերագույն հրամանատար, Միացյալ Նահանգները Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հուժկու և մահացու հարվածներ է հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին, որոնք թիրախավորում և դաժանաբար սպանում են, առաջին հերթին, անմեղ քրիստոնյաների այնպիսի մասշտաբներով, ինչպիսիք չեն եղել տարիներ, նույնիսկ դարեր շարունակ», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ նախազգուշացրել էր՝ եթե ահաբեկիչները չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ապա թանկ կվճարեն դրա համար։

«Պատերազմի նախարարությունը հասցրել է բազմաթիվ գերազանց հարվածներ, ինչպիսիք կարող է հասցնել միայն Միացյալ Նահանգները։ Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա արմատական ​​իսլամական ահաբեկչության բարգավաճում», – ընդգծել է ԱՄՆ ղեկավարը:

Ի դեպ, գրառման վերջում նա ուրախ Սուրբ ծնունդ է մաղթել բոլորին, «այդ թվում սպանված ահաբեկիչներին»։

Նիգերիայի արտգործնախարարությունն իր հերթին հաստատել է, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ի հետ անվտանգության և հետախուզության ոլորտներում համագործակցությամբ հարվածել են ահաբեկչական թիրախների։ Գերատեսչությունը նշում է, որ Նիգերիայի կառավարությունը շարունակում է սերտորեն համագործակցել իր գործընկերների հետ՝ թուլացնելու ահաբեկչական ցանցերը, խաթարելու նրանց ֆինանսավորումն ու լոգիստիկան և կանխելու անդրսահմանային սպառնալիքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031