Բաժիններ՝

Սիրիայում մզկիթում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի Հոմս քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

«Հոմսի Ուադի ազ-Զահաբ թաղամասում գտնվող Իմամ Ալի բին Աբի Տալիբ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 21-ը», – հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության շտապօգնության և արտակարգ իրավիճակների վարչության տնօրեն դոկտոր Նաջիբ ան-Նաասանը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։Շտապօգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր, իսկ անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունն առաջացել է մզկիթի ներսում տեղադրված պայթուցիկ սարքերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031