Բաժիններ՝

Իսրայելի բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական կենտրոնին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) Լիբանանում հարվածել է վարժական և որակավորման համալիրի, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի կողմից վարժանքներ և մարզումներ անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻԲՊ-ն նշել է իր Telegram ալիքում։

«Համալիրում անցկացված վարժանքները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերը», – նշված է հաղորդագրության մեջ։

Գրառման մեջ նաև նշվում է, որ հարվածներ են հասցվել, այդ թվում, մի շարք զենքի պահեստների և ահաբեկչական ենթակառուցվածքների, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործել է Իսրայելի Պետության դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ իսրայելական ուժերը Լիբանանում մի շարք տարածքներ են թիրախավորել, այդ թվում՝ ալ-Ադասիա բնակավայրը, Քֆար Մալքի հովիտը, Հերմելի բարձրավանդակը, աթ-Թուֆֆահի շրջանը և այլն։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031