Անցած գիշեր շուրջ 1500 մարդ է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը:
«Ժամանակին ես ամերիկացիներին ասում էի` դուք փորձում եք տարբեր երկրների մարդկանց վզին փաթաթել ժողովրդավարությունը, այն բաժանում եք, ինչպես փաթեթներով սուրճը, բայց անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն տալ»,- ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայում տիրող իրավիճակի հարցով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ բանակցությունների վերսկսմանը:
«Մենք սերտ շփման մեջ ենք թուրքական իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել Թուրքիայի հետ ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի դեմ պայքարի շրջանակում»,- ասված է Փրայսի հայտարարության մեջ:
Նիդեռլանդներում ձեռնամուխ են եղել Եվրամիությունից դուրս գալու նախագծի մշակմանը Brexit-ի նմանությամբ: Այս մասին հայտնել է նախագծի վրա աշխատող Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը «Իզվեստիայի» հետ զրույցում:
Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները պնդում են, որ խոսքը վերաբերում է Կորեայի աշխատանքային կուսակցության՝ այսպես կոչված 39-րդ բաժնի աշխատակցին, որը տնօրինում էր ամբողջ աշխարհում տարբեր տնտեսական գործառնություններից ստացվող արժութային մուտքերը:
Այս մասին գերմանական Die Welt թերթին տված հարցարզրույցում հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը:
Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող են համարում տասնյակ հազարավոր մարդիկ: Համացանցում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բահին ուղղված բաց նամակ է նախաձեռնվել, որի տակ ստորագրած ավելի քան 21,000 մարդիկ պահանջում են 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչել հայ մարզիկ Միհրան Հարությունյանին:
Միացյալ Նահանգների Indecline ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում է տարբեր ոլորտների ստեղծագործական աշխատողների, օգոստոսի 18-ին ամբողջ հասակով մերկ միլիարդատեր Դոնալդ Թրամպի հինգ արձաններ է կանգնեցրել երկրի խոշոր քաղաքներում:
ՄԱԿ-ը երեկ առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ դերակատարում է ունեցել 2010թ. Հայիթիում խոլերայի համաճարակի առաջացման հարցում, հայտնում է TASS-ը:
«Ավրորա» անդրանիկ մրցանակի 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղվելու է Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Բրազիլիայում իրականացվող նախագծերին՝ պայքարելու մանկական աղքատության դեմ եւ նպաստելու փախստական երեխաներին ու որբերին ցուցաբերվող աջակցությանը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ամբողջությամբ կնոջ մարմինը ծածկող հագուստը, որը կրում են մուսուլմանուհիները, չի համապատասխանում գերմանական հասարակությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Սպորտ, դու խաղաղություն ես»՝ սա Օլիմպիական խաղերի գլխավոր կարգախոսներից մեկն է, բայց արդեն վաղուց այն կորցրել է իր արդիականությունը եւ հիմա այն պետք է վերափոխվի «Սպորտ, դու քաղաքականություն ես» արտահայտությամբ:
Եվ այսպես, ս.թ. ապրիլի 5-ին tsargrad.tv հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի «Դուգինի դիրեկտիվները» հեղինակային ծրագիրը։ Դրանում հեղինակն իրեն բնորոշ կտրական ձևով բավական վիճելի մի շարք հայտարարություններ արեց։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մերձմոսկվայում ոստիկանների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` հղում կատարելով SITE Intelligence Team դիտորդական խմբին:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ զոհված՝ թիաոլորասահքի Գերմանիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար: Այս մասին հայտնել է Die Welt հրատարակությունը:
Վերջին 14 տարում Խորվաթիան վաճառել է Ադրիատիկ ծովում իր հինգ կղզիներ: Այդ մասին, հայտնել է Սերբիայի Tanjug գործակալությունը:
Airlander 10-ը, որը համատեղում է ինքնաթիռն ու դիրիժաբլը, օդ է բարձրացել Անգլիայի Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանից: Օդանավի երկարությունը 92 մետր է, դա ութ մետրով երկար Է աշխարհում ամենամեծ ինքնաթիռից՝ Ան-224 «Մրիյա»-ից:
Չինաստանի Հունանի նահանգի բնակչուհի Վան Շին սահմանել է Գիննեսի ռեկորդների գրքին արժանի համաշխարհային ռեկորդ՝ 17-րդ ամիսն սպասելով երեխայի լույս աշխարհ գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Չժունգո ժիբաո» թերթը:
Մարդիկ, որոնք գրանցված են սոցիալական ցանցերում եւ փորձում են ցուցադրել իրենց ոչ հատուկ գծեր, հակված են սթրեսի եւ մեկուսացված կենսակերպ վարելու:
Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել իսպանացի պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հանգամանքները, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխատում է ողջ ուժով` վերադարձնելու Ռուսաստանի հետ այն հարաբերությունները, որոնք պատժամիջոցները կդարձնեն ոչ անհրաժեշտ:
Ներկայում ոստիկանությունը դատախազների և դատավորների ձերբակալություններ է անցկացնում 34 նահանգում:
Դատախազությունը բողոքարկել է Տուլայի շրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի դատավճիռը:
Սառը պատերազմի ժամանակների ամերիկյան գաղտնի ռազմաբազա է հայտնաբերվել Գրենլանդիայի հյուսիսային հատվածում այն բանից հետո, երբ սառցադաշտը հալչել է:
Ամերիկյան ռազմածովային ռմբակոծիչ Douglas A-4 Skyhawk-ը վթարի է ենթարկվել Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքից մի փոքր հյուսիս:
«Այդ մասին մենք մանրամասն պարզաբանումներ ենք տվել լրատվամիջոցներին: Այս հարցը մենք որևէ ազգային հիմքով չենք դիտարկում: Մեզ համար ՌԴ քաղաքացիներն ազգային հիմքով չեն բաժանվում»,- շեշտեց Զախարովան:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ ոչ մի շարասյան օգոստոսին չի հասել Սիրիայի պաշարված շրջաններ, այդ թվում` Հալեպ քաղաք, հայտնում է Reuters-ը:
Հայտնի է դարձել «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման օրը: Այս մասին ուկրաինական «5 ալիքին» հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: