Անկարան մտադիր է ԵՄ մտնել մինչեւ 2023 թվականը
Թուրքիան հուսով է, որ չնայած Եվրամիության հետ տարաձայնություններին, ԵՄ-ի անդամ դառնալ առաջիկա 6 տարում` ամենաուշը 2023 թվականին:
Այս մասին գերմանական Die Welt թերթին տված հարցարզրույցում հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը:
«Թուրքիայի կառավարությունը հուսով է ԵՄ մտնել մինչեւ 2023 թվականը», -ասել է նա:
Ենելը հիշեցրել է, որ 2023 թվականի նշվելու է Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
«ԵՄ-ում անդամությունը իմ երկրի համար բարձրագույն նվաճում կլիներ: Ներկայում անդամակցության համար պայմանները խիստ անբարենպաստ են, բայց դա կարող է արագորեն փոխվել», -հավելել է դիվանագետը:
Սելիմ Ենելը խոստովանել է, որ «ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ներկայում խորն անվստահություն է տիրում»:
«Մենք կասկածում ենք, որ ԵՄ-ն իրապես կչեղարկի թուրքերի համար վիզաները, եթե մենք կատարենք անդամակցության համար 72 պայմանները: Մենք ցանկանում ենք ԵՄ-ից այն բանի երաշխիքներ ստանալ, որ Բրյուսելը կպաշտպանի պայմանավորվածությունները», -ասել է թուրք դիվանագետը:
Նա նշել է, որ ԵՄ-ն ու Անկարան առաջվա պես ընթացիկ տարվա հոկտեմբերից կարող են հասնել վիզային ռեժիմի ազատականացմանը:
«Մենք ուշացումներ չէինք ցանկանա: Վիզային ռեժիմի ազատականացումը պետք է տեղի ունենա արդեն այս տարի, 2017 թվականն անընդունելի ժամկետ կլինի», -ընդգծել է թուրք դիվանագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր հանրաքվեի դնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցը, ակնարկելով, որ եթե Բրյուսելը ուշացնի թուրքերի մուտքը Եվրոպական միություն, ապա թուրք ժողովրդի «եվրոպականանալու» մտադրությունը կմարի:
Եվրոպական մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիան երբեք չի կարող դառնալ ԵՄ անդամ: