«ԱՄՆ-ին հարկավոր չէր ժողովրդավարական ԽՍՀՄ». Գորբաչով
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Interfax-ին տված հարցազրույցում ասել է, թե 1991թ. Արևմուտքը լուրջ քայլեր չի ձեռնարկել` նպաստելու Խորհրդային Միությունում բարեփոխումներին, քանի որ չէր ցանկանում, որ այն դառնա հզոր ժողովրդավարական պետություն:
«Նման Միությունը կդառնար երաշխիք, որ չի հայտնվի միակողմանի միջոցառումների քաղաքականություն, ԱՄՆ-ի գերակշռության քաղաքականությունը, և ամերիկացի քաղաքական գործիչների մի մասը Գորբաչովի մեջ տեսնում էր իր պլանների խոչընդոտը:
Իսկ հետո նրանք բացահայտ խաղադրույք կատարեցին Բորիս Ելցինի վրա, նրանց նպատակը նույնն էր` թույլ չտալ Ռուսաստանում հզոր ժողովրդավարական պետության ստեղծումը»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ Արևմուտքը դրականորեն է արձագանքել 1991 թվականի իրադարձություններին:
Նրանք ասում էին. «Դա մեզ հենց Աստված է ուղարկել»:
Նրա կարծիքով` ԱՄՆ-ը ներկայում էլ փորձում է իրականացնել նման քաղաքականություն:
«Ժամանակին ես ամերիկացիներին ասում էի` դուք փորձում եք տարբեր երկրների մարդկանց վզին փաթաթել ժողովրդավարությունը, այն բաժանում եք, ինչպես փաթեթներով սուրճը, բայց անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն տալ»,- ասել է նա: