ՄԱԿ-ը հրապարակավ ընդունել է իր մեղքը Հայիթիում խոլերայի համաճարակի բռնկման հարցում
ՄԱԿ-ը երեկ առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ դերակատարում է ունեցել 2010թ. Հայիթիում խոլերայի համաճարակի առաջացման հարցում, հայտնում է TASS-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հաքը, կազմակերպության ղեկավարությունը հանգել է այն եզրակացության, որ պետք է «ավելին անի»` կապված մարդկանց տառապանքների մեղմացման հետ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի փորձագետ Ֆիլիպ Օլսթոնը եկել էր եզրակացության, որ Հայիթիում խոլերայի համաճարակը «չէր սկսվի, եթե չլինեին ՄԱԿ-ի գործողությունները»:
2010թ. հոկտեմբերից Հայիթիում խոլերայից մահացել է մոտ 9 հազար մարդ, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը գերազանցել է 700 հազարը: Ընդ որում` 2016թ. առաջին երկու ամիսներին երկրում գրանցվել է հիվանդության 96 դեպք:
Տեղացիների և համաճարակաբանների կարծիքով՝ հիվանդության տարածմանը նպաստել է ՄԱԿ-ի նեպալցի խաղաղապահների ճամբարից կեղտաջրերի արտանետումը Արտիբոնիտ գետ: