Հղի չինուհին արդեն 17 ամիս սպասում է երեխայի լույս աշխարհի գալուն

Չինաստանի Հունանի նահանգի բնակչուհի Վան Շին սահմանել է Գիննեսի ռեկորդների գրքին արժանի համաշխարհային ռեկորդ՝ 17-րդ ամիսն սպասելով երեխայի լույս աշխարհ գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Չժունգո ժիբաո» թերթը:

«Մասնագետներն ասում են, թե հայտնի են դեպքեր, երբ կանայք ծննդաբերել են նաեւ հղիության 13-րդ ամսին, բայց 17-րդ ամսին… այդպիսի բան դեռ չի եղել»,-հրատարակությանն ասել է կնոջ ամուսինը:

Թերթը նշում է, որ Վան Շիի հղիությունն սկսվել է 2015 թվականի փետրվարին, եւ ամուսնական զույգը փոքրիկի հայտնվելուն պատրաստվում էր նոյեմբերին: Բայց երկունքի ցավերը նշանակված ժամկետում չսկսվեցին, եւ անհանգստացած ամուսինները հետազոտությունների համար կանոնավորապես սկսեցին այցելել տեղի հիվանդանոց:

Հղիության 14-րդ ամսին բժիշկները հրաժարվեցին կեսարյան հատում կատարել երեխայի թույլ լինելու պատճառով: Սակայն այժմ նրանք Վան Շիին հավաստիացնում են, որ հաջորդ ամսին նա անպայմանորեն կմայրանա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս