Նիդեռլանդներում ԵՄ-ից դուրս գալու նախագիծ է մշակվում

Նիդեռլանդներում ձեռնամուխ են եղել Եվրամիությունից դուրս գալու նախագծի մշակմանը Brexit-ի նմանությամբ: Այս մասին հայտնել է նախագծի վրա աշխատող Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը «Իզվեստիայի» հետ զրույցում:

Նա նշել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում Հաագան մտադիր է հարաբերությունները կարգավորել Մոսկվայի հետ և առաջին հերթին չեղյալ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:

«Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տվել, որ մենք պետք է լուծենք ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեով: Բրյուսելը չպետք է թելադրի, թե ում հետ ունենանք տնտեսական և քաղաքական հարաբերություններ»,- ասել է Նիդեռլանդների երրորդ քաղաքական ուժի ղեկավարը:

Քաղաքական գործիչը քննադատել է նաև ԵՄ-ում գործող իրավունքի գերակայության սկզբունքը ազգային իրավական համակարգի նկատմամբ:

«Բրյուսելը որոշումներ է կայացնում` ելնելով իր շահերից` չլսելով մարդկանց կարծիքը»,- հայտարարել է Վիլդերսը:

Կուսակցությունը հաշվարկում է Nexit-ը անցկացնել մոտ ժամանակներս` մինչ 2017թ. մարտին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031