ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի համագործակցությունը Թուրքիայի հետ` ահաբեկչությանը հակազդելու նպատակով

ԱՄՆ-ը կշարունակի համատեղ աշխատանքը Թուրքիայի հետ ահաբեկչությունների հակազդման հարցով, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք սերտ շփման մեջ ենք թուրքական իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել Թուրքիայի հետ ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի դեմ պայքարի շրջանակում»,- ասված է Փրայսի հայտարարության մեջ:

Սպիտակ տան ներկայացուցիչը նաև դատապարտել է Թուրքիայում նախօրեին իրականացված ահաբեկչությունները և ցավակցություն է հայտնել:

Երեկ երկու պայթյուն է որոտացել Թուրքիայի Էլյազըղ և Վան քաղաքներում: Էլյազըղում սպանվել է 5 մարդ, Վանում` 3: Պայթյունների հետևանքով վիրավորվել է 290 մարդ:
Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է և զինյալների վրեժը ձախողված հեղաշրջման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031