Բաժիններ՝

21.000 ձայն՝ Միհրան Հարությունյանի օգտին

Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող են համարում տասնյակ հազարավոր մարդիկ: Համացանցում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բահին ուղղված բաց նամակ է նախաձեռնվել, որի տակ ստորագրած ավելի քան 21,000 մարդիկ պահանջում են 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչել հայ մարզիկ Միհրան Հարությունյանին.

«Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվել է Օլիմպիական ոսկուց անարդար դատավարության պատճառով: Դա ստորացուցիչ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար եւ ամբողջ աշխարհը ականատեսն էր, թե ով է իրական չեմպիոնը»:

Նամակում պահանջ է դրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ըմբշամարտի այլ կազմակերպությունների առջեւ՝ «արդարությունը վերականգնելու նպատակով» միջոցներ ձեռնարկել:

«Ամերիկայի ձայնը» իշեցնում է, որ բուքմեյքերային ընկերություններից մեկն արդեն հայտարարել է, որ Միհրան Հարությունյանին նույնպես հաղթող է համարում եւ նախատեսում է հայ ըմբշամարտիկի հաղթանակի օգտին կատարված բոլոր խաղադրույքները համարել հաղթած:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031